Ռաբեյայի երազները

Տղաս որ պուճուր էր, մի 5 տարեկան, դեռ գրել չգիտեր, բայց շատ էր սիրում պատմություններ հորինել ու թելադրում էր, որ ես գրեմ իր կազմած գրքույկների մեջ, որոնք հետո ինքն էլ նկարազարդում էր: Գրի էի առնում բառ առ բառ, առանց խմբագրելու:

Պարտադիր մասը սա էր`

Հեղինակ` Վաղինակ
Նկարազարդումը` հեղինակի
Ազգանունը` Պեստով-Մարգունի

Շատ հավես պատմություններ էին, մեկը մյուսից սրամիտ և իմաստուն: Էս մեկը` «Ռաբեյայի երազները», համարյա Չժուան Ցզի ա:

Վագհ-բօօկ.jpg
%D5%8E%D5%A1%D5%B2-%D5%A2%D5%B8%D6%82%D6%84.jpg

Լինում է, չի լինում մի տղա է լինում: Այդ տղայի անունը Ռաբեյա էր: Նա մի օր որոշեց ծառ աճեցնել: Եվ աճեցրեց: Աճեցրեց ու ջրեց: Ջրեց և աճեց միանգամից: Հետո տղան քնեց: Հետո արթնացավ ու տեսավ, որ իր մահճակալում չի: Հետո ասաց. «Մի հատ էլ քնեմ, որ արթնանամ իմ մահճակալում»: Եվ արթնացավ ու տեսավ, որ իր մահճակալում է: Եվ ասաց. «Համա թե երազ էր»: Եվ ասաց. «Այս է երազ, ես իմ մահճակալում չեմ քնած, քնած եմ ծառի տակ»: Եվ ասաց. «Երկու անգամ էլ քնեմ, և ծառի տակ կհայտնվեմ»: Երկու անգամ նա քնեց և ասաց. «Ես ոչ թե Ռաբեյան եմ, այլ Սոնան եմ»: Ու քիթը քաշեց: