• home
  • gallery
  • illustration
  • projects
  • books
  • about
  • Menu

sonasart

  • home
  • gallery
  • illustration
  • projects
  • books
  • about

©2019-2026 Sona Babajanyan

Terms, Returns, Privacy

Aybenaran-cover.jpg

Այբբենարան

September 18, 2020
Aybenaran- page1.jpg
Aybenaran -p.2.jpg

Ա

Ավազոտ անապատով անցնում էր Ասպետը։

– Ամենակալ Աստված, Արարիչ ամենայն աշխարհի, անթիվ, անհամար անասունների, այլ արտառոց արարածների,– արցունքն աչքերին աղաչում էր ազնիվ ասպետը,- արձակիր ամպերդ, ամպրոպ, անձրև առաքիր այս ավազոտ աշխարհ։ Արա այնպես` անհետանա այս անհեթեթ անապատը, ազատիր աշխարհը այս անխելք, ապիկար արաբներից, արմատախիլ արա այս անճոռնի, անիմաստ արմավենիները։

– Ա՛յ, ախմախ,– ամպերից արձագանքեց Աստված,– ախր այս Անապատ է։ Անապատում ապրում են արաբներ, աճում են արմավենիներ, անապատում ամենուր ավազ է, ամպերն անապատում անանձրև են։

– Աշխարհի արարումն արդեն ավարտված է,– անվրդով ավելացրեց Արարիչը։

– Այո՛, անգութ Աստված, արժանի եմ արհամարհանքիդ։ Անտարակույս այս անապատ է։ Արդարացի ես։ Այո։ Ամէն։ Ալելուիա,– ասաց Ասպետը։

– Այ ապրե՛ս,– ասաց Աստված։

 

Բ

Բաղդադի բերքատու բախչաներում բեդուինները բոզ բռնեցին։

– Բարև՜, բարև՜, Բաքվի բոզեր,- բացականչեցին Բաղդադի բեդուինները։ Բոզերը բոզությունից բեզարած, բորոտած, բարակած, բորբոսնած, բութ-բութ բխկում էին։ Բեդուինները բոզերին բարեխղճորեն բռնաբարեցին։

Բոզերը բարկացան։ Բերանները բացին, բոլ-բոլ բեդուիններից բամբասեցին։ Բոզերից բավարարված, բամբասանքից բժժած բեդուինները բադրիջան էին բտվում։ Բադրիջանի բուրմունքը բարիացրեց բոզերին։ «Բոլա բտվեք, բերեք, բերեք բադրիջան»։

Բոզերի բախտը բերեց, բեդուինները բաշարեցին, բոզերին բադրիջան բաժանեցին։ Բա։

 

Գ

Գորշ գայլը գիշատիչ գազան է։ Գյուղի գառներին գողացել, գռփել, գնացել էր, գետաբերանին գալարվելով գեշ-գեշ գխտում էր։ Գյուղացիք գելին գտան, գերաններով, գավազաններով գլխին գմփեցին։ Գեղացիք գոռում-գոչում էին։

Գևոն գանգատվում էր. «Գող, գյոթ… գառնե¯րս… գյոզալ գառնե՜րս…»։

Գայլը գետնին գալարվելով, գոռում էր. «Գթացե՜ք, գազաններ, գառները գնացին, գոնե գելը գոյատևի»։

Գևոն, գժված, գնդացիրից գելին գյուլլեց։

Գարնանը գելի գերեզմանին գիլասենի գոյացավ։

 

Դ

Դիվական դաստիարակչական դատարանը Դերենիկ Դեմիրճյանին դժոխքի դատապարտեց։ Դեմիրճյանի դերը` դժոխքի դարպասների դռնապան։ Դժոխքում դեկտեմբեր էր։ Դերենիկ Դեմիրճյանը դժվարությամբ էր դիմանում դեկտեմբերներին։ Դալուկ, դժգույն, դատարկ դեկտեմբեր։ Դուրսը, դժոխքի դիմաց` դրախտի դռներն էին։

Դրախտում Դանթեն էր։ Դեմքը դարդոտ դիմակ դառած, Դեմիրճյանը դողդողալով դիպել էր դարպասներին։

– Դանթե՜, Դանթե՜… Դարձրու դեմքդ դեպի դժոխք։ Դերենիկն եմ դարդիման։ Դաժան դեկտեմբեր է, Դանթե, դժվար է։  Դու դեռ դիմակայո՞ւմ ես…

– Դե, Դրախտում դեկտեմբերները դուրեկան են, Դրախտում դիմակայելը դյուրին է, Դերենիկ։ Դու դիմացիր։

– Դիմանա՜լ…- Դեմիրճյանի դեմքը դառնությունից դեղնեց,– Դրախտում դյուրին է, դուրեկան, դեղձանիկներն են դյութիչ դայլայլում, դաղձ, դեղձ, դամբուլ, դանդուռ է դալարում։ Դավաճանեցի՜ր, Դանթե… Դավաճանեցիր դժբախտ Դերենիկին…

 

Ե

Երգում էր Եփրեմի երգեհոնը։ Երկինք-երկիր եռում-եփվում էին։ Երկնքի և երկրի եզրագծին, Եդեմի եթերային երկրում երգում էր Եվան։ Երերում էին երաժշտության ելևէջները, երանգները՝ երկնագույն եդեմական երանելի երջանկությանը ենթարկելով Եփրեմին։ «Ես Եդեմից երեկ ելա, եկա երկիր,- երգում էր երգեհոնը,- երնե՜կ ետ ելնեմ, երնե՜կ, երնե՜կ, երբե՜ք, երբե՜ք»։

«Երկու-երեք, երնեկ-երբեք»,- երգում էր Եփրեմը։ Երգելուց ետքը Եփրեմը եզրակացրեց` «Ես երևի եսամոլ եզ եմ»։

Երևի, Եփրեմ, երևի…

 

Զ (Under construction)

Է (Under construction)

Ը (Under construction)

Թ

Թիֆլիսի թրքաբնակ թաղամասով թափառում էր թոշակառու Թենգիզը։ Թաղայինը թփթփացրեց Թենգիզի թիկունքին.

– Թենգիզ, թոռդ թմրամոլ է։

– Թո՜ւ,- թքեց Թենգիզը,- թաղեմ թոռանս, թշվառ թաթալաբազ…

– Թերագնահատում ես, Թենգիզ, թմրանյութերը թույն են, թեպետ թանկարժեք թույն։

– Թո՜ւ,- թնգթնգաց Թենգիզը,- թող, թաղային… Թույնը թանկ է, թեյը թանկ է, թութունը թանկ է, թաղեմ թանկությունը, թալանչի թուլաներ…

Թաղայինը թռավ, Թենգիզը թախծոտ թևերը թոթվեց.

– Թերևս թյուրիմացություն է… Թոռս թավջութակահար է։

Թոռը` Թաթոսը, թավջութակահար էր, թեև թմրամոլ թավջութակահար։ Թեյի թիթեղյա թասերով թմրանյութը թաքցնում էր թատրոններում, թանգարաններում, թունելներում, թփուտներում։ Թմրամոլությունը թմրեցնո՞ւմ է, թե՞ թարմացնում, թուլացնո՞ւմ է, թե՞ թեթևացնում… Թվում էր Թաթոսին, թե թռչուն է, թևերը թափահարելով թռչում է թեթև-թեթև… Թավջութակը թողած, թվաբանության թեկնածուական թեզը թողած, թռչում էր Թաթոսը։

Թշվառ Թաթոս… Թռա՜ր…

Թաղման թափորը թանաք թափեց թարմ թմբին. «Թանկագին Թաթոսին` Թիֆլիսի թմրամոլներից։ Թող թռիչքդ թեթևանա»։

 

Ժ (Under construction)

Ի (Under construction)

Լ

Լևոնը լրիվ լկտիացել էր։ Լսելով Լևոնի լիակատար լկտիացման լուրը, Լենինը լեղապատառ Լիսաբոնից լաստով լողաց Լենինական։

– Լսի՛ր, լակոտ, լոթի, լածիրակ,– լաչառացավ Լենինը,– լավ լկստացրել եմ, լրջացիր։

Լևոնը լուրջ, լարված լսում էր։

– Լեգե՜նդ ես, Լենին։

Լենինը լիցքաթափվեց, լարվածությունը լքեց Լենինին։

– Լավ, Լևոն, լի՛ց։ Լի՛ց, լակենք։

Լևոնը լիմոնի լիկյոր լցրեց։ Լիքը-լիքը լակեցին։ «Լրաբեր» լսեցին։ Լոռի, լոբի, լահմաջո լափեցին։ Լավ էր։

Լիկյորը լմնցավ։ Լուսադեմին Լենինը լքեց Լենինականը։

 

Խ (Under construction)

Ծ

Ծաղկաձորի ծայրամասում ծաղկած ծիրանի ծառի ծակուռում ծերուկ Ծատուրը ծխամորճ էր ծխում։ Ծատուրը ծաղկավաճառ էր։ Ծերությունից ծալվել, ծռվել էր։

Ծատուրի ծանոթը` ծանր ծծերով Ծովինարը, ծամոն ծամելով, ծաղրում-ծանակում էր ծերուկին. «Ծիծս ծամես, ծերդ ծծեմ, Ծատո՜ւր, ծուռ Ծատո՜ւր»: Ծատուրը ծամածռվում էր։

Ծփում էր ծովը, ծլվլում էին ծտերը, ծաղկում էր ծիրանը, ծիծաղում էր Ծովինարը։

Ծերացա՜ր, Ծատուր…

 

Կ

Կաշառակեր կոմունիստ Կարո Կարպիչի կռվարար կինը կատարելապես կատաղել էր։ Կարպիչի կիրակնօրյա կապույտ կոստյումը կեղտոտել, կտոր-կտոր կտրատել էր։

– Կարի՛, կախարդ, կսպանեմ։ Կառավարությունից կանչել են, կուշանամ։

Կինը, կիսագիժ, կաթվածահար, կմճտում էր կոնքերը.

– Կակաշկաս կուտես, Կարո։

– Կկախեմ, կախարդ։

– Կարաս` կախի՛, կոմունիստ, կաշառակեր, կոնդեցի կոզյոլ։

Կնկա կոնքերը կատարելապես կապտել էին։ Կարպիչը կատաղած կնկան կզացրեց, կապկպեց…*

– Կերա՞ր, կռիս…

– Կա՜յֆ, Կարո, կրկնի…

– Կակաշկաս կուտես, կախարդ, կոստյումս կարի։

Կինը կարեց։ Կարճ-կոնկրետ։ Կայտառ-կայտառ։ Կոպտությունը կարող է կիրք կերտել։ Կյանքը կախարդանք է։

____

* Տեքստը տրվում է որոշ կրճատումներով

 

Հ

Հավերժության հովտում հավերժահարսները հրճվում էին հրեշտակների հետ։ Հեշտանք, հաճույք, հիացմունք… Հրճվանքից հագեցած, հաճույքներից հղփացած, հաշիշից հարբած, հավեսները հանած հավերժահարսիկները հիմարացած հռհռում էին։

– Հանգստացե՛ք, հանդարտվե՛ք, հերիք է,– համոզում, հորդորում էին հրեշտակները,– համը հանեցիք, հերիք հռհռաք։

– Համարում եք հերի՞ք է։ Համոզեցիք։ Հիմա` հանելուկներ,– հայտարարեց հիասքանչ հետույքով, հեզ հակինթե հայացքով հանրաճանաչ հուշկապարիկ Հեղինեն։

– Հա, հա, հանելուկներ,– համաձայնեց հանրությունը։

– Հարուստ հոտով, հյութեղ, համով, հազար հատով,– հարցրեց Հեղինեն։

– Հեռախոս, հեռատիպ, հայելի, համագումար, հինգշաբթի…

– Հա, հասկացա` հատապտուղ,- հայտարարեց Հովակիմ հրեշտակը։

– Հա, Հովակիմ, հաղթեցիր՝ հատապտուղ։

Հանելուկները հոգնեցրին։ Հրեշտակները, հրաժեշտի համբույրներ հղելով հավերժահարսներին, հեռացան։

 

Ձ (Under construction)

Ղ (Under construction)

 Ճ (Under construction)

 

Մ

 

Մթնշաղ էր։ Մարսելի մոտակայքում, մութ մառախուղի մեջ մոլորված մի մոթելում մահանում էր Մարսել Մարսոն։ Մարսել Մարսոն մեծ մնջախաղաց էր (միմ), մեծ մարդ, Մարդ մեծատառով։ Մաքուր, մտածող, մարդկային… Մարսելը մտերիմս էր։ Մոտենալով մոթելին, մտածեցի մտնել Մարսոյի մոտ։ Մահը մոտենում էր։ (Միգուցե մենենգի՞տ, միզակապությո՞ւն, միգուցե միայն մրսածությո՞ւն)։ Մետաղյա մահիճին մեկնված, մանուշակագույն մղձավանջային մշուշի մեջ մրափում էր Մարսելը։ Մարսելը մենակ էր մեռնում։ Միայն մայրն էր մոտը։

Մանուշակագույն մոհերե մանտոյով, մուգ մոխրագույն մետաքսե մաշիկներով Մարսելի մայրը` մեծապատիվ Մերիլին Մոնրոն, միանգամայն մռայլ էր։

– Մայրի՜կ, մայրի՜կ, մութ է, մրսում եմ, մի մարիր մոմը, մութ է, մայրիկ, մոտենում է մահվան մակույկը,– մղձավանջի մեջ մրմնջում, մղկտում էր Մարսելը։

– Մի մտածիր, մանչս,– մխիթարում էր մայրը,– մահը մերն է, մենք մահինը։ Մարդը մահից մեծ է։ Մի մտածիր, Մարսելս, միակս…

– Մոռացիր մեղքերս, մայր, մեռնում եմ…

– Միգուցե մերսո՞ւմ,– մտածեցի,– մերսումը միանգամայն մատչելի միջոց է։ Մեկնեցի մատս՝ մոտեցնելով մահամերձի մոխրագույն մեջքին։

– Մի... մռմռում է,– մզզաց Մարսելը։

Մերսեցի։ Մարսելը միանգամից մահացավ։ Մեղք էր…

Մերիլին Մոնրոն մնաց մենակ՝ մահիճի մոտ մեկնված։ Մոմը մարեց։ Մութ էր Մարսելում…

 

Յ (Under construction)

 

Ն

Նշանավոր նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը, նստած նեղլիկ, նամ նկուղում, նկարում էր։

- Նայի՛ր, նանի, նատյուրմորտ եմ նկարում` նար-դոս, նանա, նունուֆար, նարինջ… Նմա՞ն է»։

- Немножко,- նկատեց նանին։

- Нет, նանի, не немножко, նման է։ Նկարներս նատուրալիզմի նմուշներ են։ Նատուրալիզմ, նիհիլիզմ, նեոռեալիզմ… Նպատակս նմանությունն է, նատուրայի նյութականացումը, նյութի նորաձևումը։ Նորույթներս նշանակալից են։

Նանը նկատելիորեն նամռոտել, նեխել էր։

-Ներիր, նանի, նախանձ եմ, նենգ եմ, նպատակս նյութական է, ներսիս նախանձից նիհարում եմ, նիհարում։

Նախանձում եմ նավաստիներին, նեգրերին, նիկարագուացիներին, նախնադարյան նիզակակիրներին, նախանձում եմ, նանի, նախանձից եմ նկարում։ Նվաստեցնող է, նանի…

Նանը նստած ննջել էր։

Ներքևում նոկտյուրն էին նվագում։ Նվագը ներդաշնակ էր, ներթափանցող…

«Նանի, նանի, նշանվե՞մ, նպատրակահարմա՞ր է»։

- Нет, нет, Նիկողայոս, не надо նշանվել, надо նկարել»,- նախատեց նանին։

Նիկողայոսը նեղացած նստեց, նեխած նայվածքով նայելով նկարում էր նիրհող նիհար նորահարսին։

-Նանի՜, նանի՜…

 

Շ

Շատ են, շատ են Շվեդիայի շնորհները.

Շուտ-շուտ, շոգենավ, շտապիր Շվեդիա, շտապիր,

Շիկահեր են շվեդները, շքեղ են շենքերը,

Շանթ է, շառաչ է շարունակ` շտապիր։

Շտապիր, շոգենավ, շուտով շաբաթ է,

Շվեդիայում շատ շքեղ է շուկան,

Շվեդիայում շատ շշմելու շոկոլադ է,

Շերբեթ, շարթրեզ, շագանակ, շամպայն։

Շումանը, Շուբերթը, Շիլերը շվեդ են,

Շտայնե՛ր, շվեդ ես, շվեդ ես, Շեքսպի՛ր,

Շեմին շվարած, շփոթված շշնջում եմ.

«Շուտ-շուտ, շոգենավ, Շվեդիա շտապիր»։

 

Ո

Ոզնիների ոսոխները ոխերիմ

Որբացրեցին ոզնիների որդիներին,

Որոշեցին ոչնչացնել ոզնիներին

Ոզնիների ոսոխները ոխերիմ։

Ո՞րն է, ո՞րն է ոզնու որոշիչը որակական։

Ո՞ռն է, ո՞տքն է, ոգի՞ն է ոզնիական,

Ոմն ոզնու ոստոստացող որտեղ որ է,

Որոշեցին, որ որոշիչը ոզնու ոռն է,

Որովհետև, որ ոռը ոտնակոխես,

Ոզնին ոչնչանում է ոգեպես։

Ոզնիների ոսոխներից ոմանց որոշմամբ

Ոտքն է որոշիչը ոզնու ոստոստան,

Որովհետև, որ ոզնու ոտքն ոլորես,

Ոզնին ոչնչանում է որակապես։

«Ո՜չ»,- ոռնացին ոզնիները ոխակալ։

«Ոգին է, որ որոշում է ոզնուն որակյալ։

Ոգին ոչ ոտնակոխվում է, ոչ ոլորվում,

Ոչ ոչնչանում է ոգիների ոլորտում»։

 

Չ

Չքնաղ, չքնաղ Չինաստանում

Չկա չմուշկ, չկա չստիկ,

Չկա չարազ, չոր չիր, չամիչ

Չինաստանում չարաբաստիկ։

 

Չկա չալմա, չկա չադրա,

Չկա չանախ, չկա չաման,

Չկան չեխեր, չկան չաղեր,

Չնաշխարհիկ Չինաստան։

 

Չեզոք, չեղյալ Չինաստանում

Չիշիկ չուներ չար չարչին,

Չարաճճի չաղ չեխերը

Չար չարչիին չիշիկացրին.

 

«Չիշ, չիշ, չարչի, չռռա, չիշիկ,

Չկա չիշիկ, չկա չարիք»։

Չռռաց, չռռաց չարչու չիշիկ

Չինաստանով չնաշխարհիկ։

 

Պ (Under construction)

 

Ջ (Under construction)

 

Ռ (Under construction)

 

Ս

Սաքոն սիրահարվել էր։ Սեպտեմբերի սկզբներին Սաքոյի սերը սկսեց սաստկանալ։ Սիրածը սիրուն Սոնան էր։ Սոնայի սատանայական սիրունությունը սարսափեցնում էր Սաքոյին։ Սիրո սև ստվերը սողոսկել էր Սաքոյի սիրտը, սմքեցրել էր Սաքոյին, ստրկացրել։

Սփռելով սքանչելի ստինքը, սավառնում էր Սոնան։ Սոված, սփրթնած Սաքոն սրինգ էր սուլում, Սոնային սևեռված։ «Սաքո, սափրվի»,- սթափեցնում էին սիրահարվածին։ Սաքոն սուս էր։ Սերը սեղմում, սղոցում էր սիրտը։

Սակայն Սոնան սաստիկ սեքսուալ էր։ Սիրելով Սամվելին, ստիպված սրան ստելով, սոսկ սեռականով սփոփում էր սիրահարված Սաքոյին։ Ստանալով Սոնայի սեռական սերը՝ Սաքոն սկսեց սափրվել, սիրունանալ։ Սեքսը սքանչելի է։ Սակայն Սաքոն ստիպում էր Սոնային սրտով սիրել։ Սիրուն Սոնան սոսկ Սամվելին էր սրտով սիրում։ Ստիպված՝ Սաքոն սպանեց Սամվելին։

Սա՛ է։

 

Վ (Under construction)

Տ (Under construction)

 

Ր

Րոպեներ, րոպեներ…

Րաֆֆի

 

Ց (Under construction)

 

ՈՒ

Ունեցվածքս ուղտ է։ Ուժասպառ ուխտագնաց եմ։ Ուտել եմ ուզում։ Ուզում եմ։

 

Ո՞ւմ ուտեմ։ Ո՞ւր է ուզածս։ Ո՞ւր է ուղտս։ Ո՞ւր են, ո՞ւր են… Ուշանում են։ Ուզում եմ ուտել։ Ուզում եմ ուղտ ուտել։ Ուզում եմ ուղտ ուտելու ուժ ունենալ, ուժասպառս։ Ո՞ւր են ուժերս։ Ո՜ւշ է… Ութսուն ուժասպառ ուրվական ուխտագնաց ութսուն ուրվական ուղտերով։

Ո՞ւմ ուտեմ։ Ո՞ւմ ուզեմ։ Ուրիշները ուրիշ են… Ուրիշները ուտում են։ Ուտում են` ուռում են։ Ուտում են` ուրախանում են։ Ուտում են` ուժեղանում են։ Ուտում են, ուռում են, ուրախանում են, ուժեղանում են…

Ունայնություն ունայնության…

 

Փ

Փոքրիկ-փոքրիկ փողոցում, փոքրիկ, փխրուն փերիները փորձում էին փայլեցնել փոքրիկ փոշոտ փղիկին։

- Փի՜ֆ, փոշոտ է-- փսփսում էին փերիները,- փոշուց փղերը փչանում են։ Փափուկ փալասներ փնտրեք, փալասներով փայլեցնենք։

-Փախե՛ք,- փնչացրեց փրփրած փղիկը։- Փոշին փառք է։ Փետրավոր փերիներդ` փուչ փիլիսոփաներ եք։ Փախե՛ք։

Փերիները փափագում էին փաղաքշանքով, փայփայանքով փրկել, փոխակերպել փնթի փղիկին։ Փղիկի փորիկին փափուկ փետուրներ փռեցին, փուչիկներ փչեցին, փակցրեցին փղիկի փոխանի փեշերից։

-Փորձա՞նք եք,- փրփրեց փղիկը, փսկացնելով փուչիկները,- փախե՛ք։

 

1994թ. ձմեռ

Prev / Next