Պապիկ

Վաղինակ Մարգունի

1909 - 1987

 https://avproduction.am/?ln=am&page=person&id=293

«Մարգունու թոռ» լինելն, իհարկե, մեծ պատիվ էր ու երջանկություն: Պապիկիս նման լուսավոր մեկ էլ ո՞վ կար։ Իմաստուն, բարի, աննկարագրելի նուրբ հումորով ու շատ մեղմ։ Համենայն դեպս, ես էդպիսին եմ տեսել։ Ընտանեկան առասպելների համաձայն, բավականին խիստ հայր էր։ Եթե էդ առասպելներին հավատանք, հաճախ նույնիսկ  անարդար: Էհ, հե՞շտ բան էր երեք գեղեցկուհու հայր լինելը: Ես միայն մեղմությունն եմ տեսել, եթե, իհարկե, չհաշվենք էն պահերը, երբ հեռուստացույցով ֆուտբոլ էր նայում։ Էդ ժամանակ բոլորս պիտի պարզապես չեղարկվեինք։ Բայց տատիկն էնքան էր, երևի, լարվում ու աշխատում չսխալվել, որ հաջողացնում էր մատնաթաթերի վրա, կամաց ու դանդաաաղ, շաաատ դանդաաաղ, աննկատ շշուկով հենց ամենակարևոր պահերին անցնել հեռուստացույցի առջևով։ Ու պապս բռունցքը խփում էր սեղանին ու վայրի գազանի նման մռնչում։

Պապիկ-Sona.jpg

Բայց էդ մենակ ֆուտբոլի ժամանակ… Ի՞նչ աներ խեղճը, երեք աղջիկ ուներ, երեք աղջիկ թոռ ու կնիկ: Ու մեկ-մեկ ճաշի ժամին սեղանի գլխին նստած, գլուխն ափի մեջ առած, տխուր հայացքով նայում էր իր սիրելի աղջիկներին ու բարձր հոգոց հանում… Է՜հ… 

Հետաքրքիր ա, որ պապս կյանքում երբեք չէր խաղում, ծայրաստիճան բնական էր, թատրոնը երբեք կյանք չէր բերում, նույնիսկ դերերը սովորելիս, միայն տեքստն էր կիսաշշուկով անգիր անում, ու էդ պատճարով էլ ավելի հրաշալի էր իր կատարյալ կերպարանափոխումը բեմում: Հիշում եմ, ոնց էի շշմել, տեսնելով, թե ինչպես է իմ սովորաբար զուսպ, դանդաղ ու ծանրակշիռ պապիկը արքունիքի ծաղրածուի դերում բեմում զվարթ գլուխկոնծի տալիս: Ուաաա՜ու…

Հա, ոնց որ մի տեսակ ջղայն լիներ թատրոնի վրա… Ըստ ընտանեկան արասպելների, խեղճ Մառան երազել ա դերասանուհի դառնալ, բայց պապիկը կտրականապես դեմ ա եղել, որ նա ոտքը թատրոն դնի: Գուցե հոգու խորքում մեղքի զգացողություն ուներ, որ թատրոնն իրեն խլեց իր սիրելի Աշտարակից ու պարզ, գեղչկական կյանքից: Լավ, էս արդեն լրիվ հորինում եմ… Երևի, ուղղակի, ուզում էր հնարավորինս պաշտպաներ աղջիկներին թատրոնի ներքին խաղերից: Բայց Աշտարակը շատ էր սիրում, պարզ, գեղչկական հայ մարդու կյանքն էլ ամենից վեր էր դասում, էդ հաստատ: Բայց դե փառք Աստծո, որ խլեց, որովհետև ինքն, անշուշտ ի ծնէ արտիստ էր, էն էլ ներքուստ ու արտաքուստ` ազնվական:

37a.jpg

Դնեմ էս առիթով իր հորեղբոր գրված «Աշտարակ ցանկալի» երգը, որն էստեղ սովորականի պես հաջող չի կատարում, ավաղ, ձայնն արդեն կտրված էր ահագին: Բայց դե մեկ ա դնեմ, կտրված, թե չէ` պապիկի ձայնն ա:

https://soundcloud.com/sona-babajanyan/vaghinak-marguni-ashtarak/s-TqRcEui3CZ2

Մեկ էլ դնեմ Վաղինակ Մարգունու մասին Ռուզանի կողմից կազմած, իմ ու Գոհարի ջանքերով վերջերս պատրաստած գիրքը։ Կարող եք թերթել-նայել, մինչև մի ճար գտնենք ու կարգին մատչելի գնով տպագրել կարողնանք։ Առայժմ միայն  մեր անձնական օրինակներն ենք պատվիրել, շատ թանկ է ստացվում։

https://au.blurb.com/bookstore/invited/8712064/fe25b838da05e371c3eada95c161be09e72ff149